Առողջապահություն 1.2010
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին սկիզբը 2009-ի 4-ում
 
                            Հոդվածի առաջին մասում անդրադարձանք ճողվածքների առաջացման պատճառներին, տեսակներին: Այժմ կանդրադառնանք բուժման եղանակներին:
Ճողվածքով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել աղեկապ (բանդաժ): Մյուս դեպքերում, երբ վիրահատության համար հակացուցումներ չկան, խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ երկարատև կրելիս նպաստում է ճողվածքի դռների լայնացմանը և ճողվածքապարկի և ներքին օրգանների միջև կպումների առաջացմանը, որոնք հետագայում տեխնիկական դժվարություններ են ստեղծում վիրահատության ժամանակ:
Եթե օղակված ճողվածքների դեպքում անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն, ապա ներուղղվող, չբարդացած, ինչպես նաև չներուղղվող ճողվածքների դեպքում դրա կարիքը չի լինում: Պլանային կարգով վիրահատության կատարումը սակայն չպետք է շատ ուշացնել, քանի որ ցանկացած պահի, նպաստավոր պայմանների դեպքում, կարող է ճողվածքն օղակվել` դառնալով կյանքի համար վտանգավոր բարդությունների պատճառ: Չբարդացած ճողվածքների վիրահատական բուժման ժամանակ հյուսվածքները հատելուց հետո ճողվածքապարկը հայտնաբերվում է, բացվում, ներսում եղած օրգանները ներուղղվում որովայնի խոռոչ, ապա վզիկի շրջանում կապելուց հետո այն հեռացվում է, որից հետո իրականացվում է վիրահատության վերջին և ամենակարևոր փուլը` որովայնի պատի վերականգնումը` պլաստիկան: Հենց այս փուլով է պայմանավորված թե վիրահատության հաջողությունը, թե հիվանդության կրկնության բացառումը: Հատկանշական է, որ վիրահատության մեկ ընդհանուր եղանակ և տեխնիկական կատարման ձև գոյություն չունեն: Մինչև այժմ ճողվածքների վիրահատական բուժման համար առաջարկված գրեթե 200 եղանակները բաժանվում են 2 մեծ խմբի.
- աուտոպլաստիկ (ավանդական). այս դեպքում որովայնի պատի պլաստիկայի համար օգտագործվում են տեղային հյուսվածքները,
- ալոպլաստիկ. կիրառվում են կենսաբանական կամ սինթետիկ նյութեր:
Վերջին տարիներին որոշ կլինիկաներում սահմանափակ ցուցումերով կիրառվում է ճողվածքների վիրահատական բուժումը ներդիտման եղանակով (լապարոսկոպի օգնությամբ), սակայն դրա հնարավորություններն ու ստացված արդյունքներն առանձնապես զգալի չեն: Առաջին խմբի` ավանդական եղանակներով վիրահատական բուժման հեռավոր արդյունքները բարենպաստ համարել չի կարելի, քանի որ մեծ թիվ են կազմում հիվանդության կրկնությունները (10-45%): Դրանց հաճախականությունը էապես տարբեր է` պայմանավորված ճողվածքի տեսակով, հիվանդի տարիքով և օրգանիզմի ու հյուսվածքների առանձնահատկություններով, վիրահատության եղանակով, վիրաբույժի որակավորումով և մի շարք այլ գործոններով: Կրկնությունների առաջացմանը նպաստում են հիվանդների տարիքը (ծերունական), ճարպակալումը կամ խիստ հյուծվածությունը, ճողվածքի շրջանում հյուսվածքների թերաճը և սկլերոզը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը (որոնց պատճառով ներորովայնային ճնշումը մշտապես բարձրանում է), ճողվածքի տեսակին ոչ համապատասխան վիրահատական եղանակի ընտրությունը և տեխնիկական սխալ լուծումները վիրահատության կատարման ընթացքում, հետվիրահատական վերքի թարախակալումը և մի շարք այլ գործոններ: Սույն հիմնախնդրի լուծման ուղիներից մեկը որովայնի պատի պրոթեզավորումն է ընտրանքային այլ նյութերի` բնական, օրգանական (մաշկ, փակեղ, կարծր ուղեղաթաղանթ) և արհեստական (պոլիմերներ) էքսպլանտատների` արտապատվաստների օգտագործմամբ: Որովայնի պատի պլաստիկայի համար առաջարկված և փորձարկված բազմաթիվ նյութերից ամենահուսալին պոլիպրոպիլենն է, որից պատրաստված ցանցերը հնարավորություն են ընձեռում փակելու ճողվածքային մեծ դեֆեկտները առանց որովայնի պատի ձգման, ուստի այն հատկապես ցուցված է հետվիրահատական վենտրալ` որովայնային և տարբեր տեղակայման կրկնված ճողվածքների ժամանակ, նաև այն դեպքերում, երբ տեղային հյուսվածքները կազմափոխված են, քայքայված, սկլերոզի ենթարկված, որովայնի պատը` թուլացած, որոնք պայմանավորված են հիվանդի տարիքով, մարմնակազմական առանձնահատկություններով և ուղեկցող հիվանդություններով: Պոլիպրոպիլենն իր ֆիզիկաքիմիկան և կենսաբանական հատկանիշներով չի խանգարում վերքի լավացման ընթացքին, թունավոր և ալերգիկ ազդեցություն չունի, կենսաբանորեն չեզոք է, չի ներծծվում, ֆերմենտների ազդեցությունից նրա ամրությունը և մյուս հատկանիշները չեն տուժում: Այսօր այն լավագույնն է եղած արհեստական բոլոր նյութերի շարքում և համարվում է «ոսկե ստանդարտ» ճողվածքների վիրաբուժության մեջ: Միաժամանակ պարզվել են այդ նյութի որոշ թերություններ:

Նկ. ՄԻնչև վիրահատությունը Վիրահատությունից հետո
Չնայած կենսաբանական տեսակետից չեզոք լինելուն, պոլիպրոպիլենին բնորոշ է վերքում բորբոքային ռեակցիայի առաջացումը, իսկ վարակի ներթափանցման դեպքում կարող է նաև վերքը թարախակալել: Բացի այդ, բորբոքային ռեակցիայի ժամանակ վերքի շրջանում ձևավորվում է կոպիտ թելավոր, պինդ սպիական հյուսվածք, որից ցանցը ձևափոխվում է` առաջ բերելով որովայնի պատում օտար մարմնի զգացում և շարժումների սահմանափակում: Շատ հեղինակների կարծիքով, հենց ցանցի կծկումն էլ դառնում է ճողվածքի կրկնության պատճառ, որը դիտվում է մինչև 4-7% դեպքում: Բացի այդ, վիրահատությունից հետո կարող են առաջանալ ճնշման, անհարմարավետության` դիսկոմֆորտի զգացում, շարժումների սահմանափակում և նևրալգիկ ցավեր: Ցանցի հետ հպվելիս հնարավոր է սերմնալարի ատրոֆիա: Ըստ գրականության տվյալների, նշված բարդությունները կազմում են 10-15%: Ալոտրանսպլանտատի հեռացման անհրաժեշտություն ծագում է վերքի ամբողջական թարախակալման դեպքում:
Պոլիպրոպիլենային ցանցի օգտագործման շուրջ տասը տարիների մեր փորձը վկայում է, որ թեև եղել է ճողվածքի կրկնության մեկ դեպք, սակայն այլ բարդություններ չեն դիտվել: Դա խոսում է այն մասին, որ պետք է առաջնորդվել առաջին հերթին դրա կիրառման ցուցումներով: Թեև առ այսօր որովայնի պատի պլաստիկայի համար իդեալական որևէ նյութ գոյություն չունի, սակայն մեր ստացած արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ ճիշտ ցուցումներով և տեխնիկական ճիշտ լուծումներով առաջնորդվելու դեպքում պոլիպրոպիլենային ցանցերի օգտագործումը էապես նպաստում է վիրահատական բուժման արդյունքների բարելավմանը:
 12.04.2010
12.04.2010                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...
 30.04.2010
30.04.2010                                    Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...
 29.04.2010
29.04.2010                                    Պատմական ակնարկ
Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին...
 28.04.2010
28.04.2010                                    Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...
 
                                        
                                
                2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...
 26.04.2010
26.04.2010                                    2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...
 23.04.2010
23.04.2010                                     22.04.2010
22.04.2010                                    Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:
Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...
 21.04.2010
21.04.2010                                     
                                        
                                
                Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...
 20.04.2010
20.04.2010                                    Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...
 
                                        
                                
                Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...
 19.04.2010
19.04.2010                                    1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...
 16.04.2010
16.04.2010                                     
                                        
                                
                Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...
 15.04.2010
15.04.2010                                     
                                        
                                
                Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...
 14.04.2010
14.04.2010                                     
                                        
                                
                Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...
 13.04.2010
13.04.2010                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
     
     
    